Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Նոր Mitaka MM90 մանրադիտակ. erebunimed.com

Նոր Mitaka MM90 մանրադիտակ. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում այսուհետ վիրահատությունները կիրականացվեն նաև ճապոնական արտադրության Mitaka MM90 վերջին սերնդի մանրադիտակով:

Այս մանրադիտակն Էրեբունիում ունենալու գաղափարը որքան արդիական, նույնքան էլ հավակնոտ էր:

Հայտնի է, որ երկու տասնամյակից ավելի է, ինչ «էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը: Տարածաշրջանային նշանակության այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներ լսելու հնարավորություն են ստացել: Հայտնի օտովիրաբույժ, Կալիֆորնիա նահանգի UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիյաման տարին երկու անգամ այցելում է Հայաստան և Էրեբունիում վիրահատում հերթական հիվանդներին, ու չնայած, որ բաժանմունքը հագեցած է վիրահատական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով, այնուամենայնիվ որոշում կայացվեց ունենալ լավագույն մանրադիտակը, որ կօգտագործվի ինչպես ականջախխունջի փոխպատվաստման, այնպես էլ այլ դեպքերում, մասնավորապես ականջի բարդ վիրահատոթյունների ժամանակ:

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատունը Կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շրջանակում մշտապես համագործակցում է, ինչպես բժշկական կենտրոնի, այնպես էլ Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի և ազգությամբ ճապոնացի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի հետ: Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական հայ-ճապոնական գործակցության կարևորագույն քայլ է համարում այս նախաձեռնությունը:

Ճապոնական արտադրության Mitaka MM90 էքսպերտ դասի մանրադիտակը առաջատարներից է աշխարհում: Առավելությունները բազմաթիվ են՝ պատկերի կատարյալ որակ, գերճշգրիտ կառավարում, օպտիկական անգերազանցելի տեսանելիություն: Պատկերի խոշորացման արագության առումով առաջինն է աշխարհում՝ 22 անգամ մեծացնում է պատկերը, որը հեռարձակում է առանց որակի վատթարացման: Մանրադիտակի աննախադեպ ճկունության շնորհիվ վիրահատարանում միաժամանակ 3 վիրաբույժ կարող է աշխատել:

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ